Կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու, կիսանախագահականին վերադառնալու հնարավորությունը նոր ձևավորվող Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվելիք հարցերից մեկն է լինելու, ասում է արդարադատության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Դադունցը։
Պաշտոնյան միևնույն ժամանակ շեշտում է՝ նույն նպատակով 2 տարի առաջ ստեղծված ու պատերազմի պատճառով կասեցված հանձնաժողովում ընդհանուր համաձայնություն կար՝ կառավարման մոդելի փոփոխության հարցը չի քննարկվելու։
Թե արդյոք այս անգամ քննարկումներից հետո կորոշվի կառավարաման համակարգի փոփոխությունը ներառել մշակվելիք նախագծում, դեռ հայտնի չէ, խորհրդի անդամի թեկնածուները նոր են ընտրվել, վարչապետը դեռ չի հաստատել կազմը։
«Հանձնաժողովը հենց առաջին նիստերի ընթացքում եկել է այն կոնսենսուսի, որ չենք քննարկելու կառավարման ձևի փոփոխության հարցը, բայց քանի որ վերջերս այդ հարցը կրկին օրակարգ էր մտել և տարբեր շրջանակներում քննարկվել էր, գուցե խորհուրդը դրան անդրադարձ կկատարի՝ կրկին էլի որոշելով ի վերջո ինչ ուղղությամբ ենք գնում», - ասաց Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատարը չեն բացառում Սահմանադրության փոփոխությունների շուրջ քննարկումներըՇուրջ մեկ տարի առաջ, այսպես կոչված, «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցելու հնարավորությունը։ Տարեվերջին տրամագծորեն հակառակ կարծիքն էր հայտնել, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։
Թե Փաշինյանի այս իրարամերժ հայտարարություններից հետո ինչ դիրքորոշում կլինի սահամանդրական բարեփոխումների համար ձևավորվող խորհրդում, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դժվարանում է ասել, սակայն նշում է, որ ինքը կողմ չէ երկրի կառվարման համակարգի փոփոխությանը։
«Մեր կարծիքով, խորհրդարանական կառավարման մոդել պետք է լինի, բայց այդուհանդերձ հանրապետության նախագահը պետք է ուղիղ ընտրությամբ ընտրվի՝ քաղաքացիների կողմից, և, որպես իշխանության հակակշռման մեխանիզմ, պետք է ավելի շատ ներդրում ունենալ դատական իշխանության ձևավորման գործում, քան՝ Ազգային ժողովը, որն ավելի քաղաքականացված է», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը։
Իոաննիսյանը մեկն է այն 5 անդմաներից, որոնք ընտրվել են մրցույթի միջոցով և պետք է մասնակցեն Սահամանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքին, բայց մինչ այդ անհրաժետ է, որ վարչապետը հաստատի կազմը։
Մրցույթն անցած թեկնածուների շարքում արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների և քաղհասարկության ներկայացուցիչներ են։ Խորհրդի կազմում ընդգրկվելու է նաև արդարադատության նախարարը, որը կնախագահի նորաստեղծ մարմինը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, և, արդեն համաձայնությամբ, մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի կազմից մեկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի քաղաքական ուժերից մեկական ներակայցուցիչներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանություն պետք է ձևավորեն այն հայերը, որոնք ապրում են Հայաստանում. Դանիել Իոաննիսյան