Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր հայտարարել է, թե Վրաստանում կա՛մ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, կա՛մ ով ցանկանում է սպասել ևս երեք տարի, պետք է հաշտվի մտքի հետ, որ Վրաստանն այլևս գոյություն չի ունենա։
Նա ասել է, որ Վրաստան է վերադարձել` խաղաղ ճանապարհով պայքարելու անարդարության դեմ։
Թբիլիսիի քաղաքային դատարանում լսվում է երկրի պետական սահմանը Սաակաշվիլիի կողմից անօրինական հատելու գործը։ Նա Ուկրաինայից լաստանավում թաքնված Բաթումի էր եկել հոկտեմբերի 1-ին` ՏԻՄ ընտրությունների նախօրեին։