Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին կարող է կրկին դիմել բողոքի ծայրահեղ ձևերի


Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, 2-ը դեկտեմբերի, 2021թ․
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, 2-ը դեկտեմբերի, 2021թ․

Եթե Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները շարունակեն ոտնահարել, նա կդիմի բողոքի ծայրահեղ ձևերի։ Այս մասին հայտարարել են Վրաստանի երրորդ նախագահի փաստաբանները Ռուսթավիի բանտում իրենց պաշտպանյալի հետ հանդիպումից հետո։

Պաշտպանական կողմը պնդում է, որ անկախ բժիշկների խմբին դեռևս չի թույլատրվում հետազոտել Սաակաշվիլիին՝ չնայած «հրատապ անհրաժեշտությանը»։ Բացի այդ, փաստաբանները պնդում են, որ իրենց հանդիպումների ժամանակ գաղտնիությունը չի պահպանվում, ինչն օրենքի խախտում է։

Փաստաբաններից մեկն ասել է, որ հատուկ քրեակատարողական ծառայության գործողությունները կարող են հանգեցնել Սաակաշվիլիի առողջության անդառնալի վատթարացման և նույնիսկ նրա մահվան։ Այս կապակցությամբ Վրաստանի նախկին նախագահը փաստաբանների միջոցով խնդրել է վերջնագիր փոխանցել։

Վրաստանի նախկին նախագահը Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում վերականգնողական բուժում էր ստանում 50-օրյա հացադուլից հետո։ Դեկտեմբերի լույս 30-ի գիշերը Սաակաշվիլիին վերադարձրել են Ռուսթավիի բանտ, որտեղ պահվում էր հոկտեմբերին 1-ին կալանավորվելուց հետո։
XS
SM
MD
LG