Ուկրաինայի սահմանների մոտ լարվածությունը թուլացնելու, եվրոպական ռազմավարական անվտանգության խնդիրների շուրջ Արևմուտք-Ռուսաստան բանակցությունների երրորդ փուլն այսօր անցկացվում է Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակներում։
ԵԱՀԿ-ին անդամակցում է 57 երկիր։
Նախորդ հանդիպումները՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունները, տեղի էին ունեցել Ժնևում և Բրյուսելում։