Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հորդորում է չտրվել Մոսկվայի ապատեղեկատվությանը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ նեդ Փրայս, արխիվ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, թե ոչ մեկը չպետք է զարմանա, եթե Ռուսաստանը ապատեղեկատվություն տարածի պարտավորությունների մասին, որոնք Միացյալ Նահանգների հետ կայացած բանակցություններում իրականում ձեռք չեն բերվել։

«Մենք արդեն տեսել ենք Մոսկվայի կողմից Եվրոպայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի մասին կեղծ հայտարարությունների զգալի ջանքեր՝ փորձելով արդարացնել Ռուսաստանի վարքագիծը և պատրվակ ստեղծել Ուկրաինա ապագա ներխուժման համար։ Մենք բոլորին հորդորում ենք չտրվել Մոսկվայի շարունակվող ապատեղեկատվությանը», - ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Փրայսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ համադրում է մոտեցումները, թե Ուկրաինայի վերաբերյալ ինչպես շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։

XS
SM
MD
LG