Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Հուլուսի Աքարը Զաքիր Հասանովին հավաստիացրել է, որ «Թուրքիայի զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են»։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ թուրք նախարարը ցավակցություն է հայտնել «հունվարի 11-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով զինծառայողի մահվան կապակցությամբ»։
Երեկ օրվա երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, ադրբեջանական կողմից՝ մեկ զինծառայող, կան վիրավորներ։ Կողմերը միմյանց են մեղադրում սադրանքների մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայկական զինուժը գիշերը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին ինտենսիվ փոխհրաձգության գոտում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի դին․ ՀՀ ՊՆ