Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հողորդագրությունում։
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գոր։
Գիշերը սահմանին հանգիստ է եղել միջադեպեր չեն գրանցվել , կրակոցներ չեն լսվել, այսօր «Ազատությանը» փոխանցեց Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանը: