Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրներից էր կանխել ջրատարի թունավորումը

Հայ խաղաղապահները մեկնում են Ղազախստան, 7-ը հունվարի, 2022թ․

Ալմաթիում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից էր կանխել տեղի ջրատարի թունավորումը, ինչպես նաև ապահովել հացաբուլկեղենի ամենամեծ գործարաններից մեկի անվտանգությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը։

Զինվորականի խոսքով՝ ջրատարը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և դրա աղտոտման տեսական վտանգ կար։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։ Հայ խաղաղապահները շուրջ 2,5 հազար թվակազմով զորախմբի կազմում 100-ն են։

Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ երկրից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ կապված իրավիճակի կայունացման հետ, և կիրականացվի տասնօրյա ժամկետում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոկաևը հայտարարում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական օբյեկտների պահպանությունն է