Արթուր Դավթյանը Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Մոսկվա

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա:

Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված միջոցառումներին, նախատեսված է հանդիպում Կրասնովի հետ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավթյանը Կրասնովին առաջարկել է մեխանիզմներ մշակել՝ բացառելու ադրբեջանական կողմից իրադրությունն ապակայունացնող գործողությունները