Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում համաժողովի է մասնակցում, նաև կհանդիպի ՌԴ գլխավոր դատախազի հետ


Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյան և Իգոր Կրասնով, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյան և Իգոր Կրասնով, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է ՍանկտՊետերբուրգ՝ մասնակցելու հունիսի 2-5-ը կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։

Այցի շրջանակում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Հանդիպման արդյունքում կստորագրվի Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG