Ղազախստանի վարչապետ նշանակվեց Ալիխան Սմաիլովը

Ղազախստանի նորանշանակ վարչապետ Ալիխան Սմաիլով, արխիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետի պաշտոնում նշանակեց Ալիխան Սմաիլովին։ Այսօր նրա թեկնածությունը հաստատվել է խորհրդարանի ստորին պալատում։

Սմաիլովը 49 տարեկան է, 2019 թվականի փետրվարից զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Մինչ այդ տարբեր տարիների աշխատել է որպես ֆինանսների նախարար, Ղազախստանի նախագահի օգնական։

Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ վարչապետը նոր կառավարության կառուցվածքի և կազմի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախագահին նշանակվելուց հետո տասն օրվա ընթացքում։

Ղազախստանի կառավարությունը՝ Ասկար Մամինի գլխավորությամբ, հրաժարական է տվել հունվարի 5-ին, երբ երկրում բողոքի զանգվածային ցույցեր ու բախումներ էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում ձերբակալվածների թիվը մոտեցավ 10 հազարին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)