Այսօր ղազախական պետական «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինն ասել է, թե երկրի իշխանությունները բախվել են «հիբրիդային ահաբեկչության, որը կարող էր հետապնդել պետական հեղաշրջման նպատակ»։
Կարինը նշել է, որ վերջնական պատասխանը, թե ովքեր են կանգնած հարձակումների հետևում, կտան հատուկ ծառայությունները։
Մինչ օրս, սակայն, Ղազախատանի իշխանությունները որևէ ապացույց չեն ներկայացրել ահաբերչության հետ կապված:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն հայտարարում է, որ կոմիտեի աշխատակիցներն Ալմաթիի տարածքում վնասազերծել են ծայրահեղականների երկու խումբ, որոնց անդամները մասնակցել են հունվարի 4-8-ը տեղի ունեցած անկարգություններին։ Թե քանի մարդու, կամ ում մասին է խոսքը՝ չի հաղորդվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)