Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի` պոլսահայ հայտնի մտավորական, հրապարակախոս Սևան Նիշանյանը նույն օրն ազատ կարձակվի։ Այդ մասին հաղորդում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ որոշման՝ Նիշանյանը պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։
«Քանի որ Սևան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան», - ասված է հաղորդագրությունում։
2017-ի ամռանը թուրքական բանտից փախուստի դիմած և հարևան Հունաստանում ապաստանած Սևան Նիշանյանին Թուրքիա արտաքսում էր սպառնում: Նրա՝ Հունաստանի քաղաքացիություն ունեցող կինը հայտնել էր, որ իր հետ ամուսնացած լինելու հիմքով Նիշանյանի ստացած կացության իրավունքը դեկտեմբերի 29-ին տեղական իշխանությունները չեն երկարաձգել, իսկ հաջորդ օրը նա ոստիկանական բաժանմունք էր կանչվել: Մեկ ժամ սպասեցնելուց հետո նրան ձերբակալել էին, պատճառաբանելով, թե կացության կարգավիճակի ժամկետը մեկ օր առաջ լրացել է, և Նիշանյանն արդեն անօրինական էր գտնվում Հունաստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունաստանում ապաստանած պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին կարող են արտաքսել Թուրքիա