ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական կոնտինգենտի հիմնական ուժերը պատրաստվում են Ղազախստան թռչել: Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Գերատեսչության տվյալներով՝ ՀԱՊԿ ռուս խաղաղապահների այն ստորաբաժանումները, որոնք արդեն Ղազախստանում են, սկսել են առաջադրանքներ կատարել և ապահովել խաղաղապահ զորախմբի հիմնական ուժերի ընդունումը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվում են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են: Նախորդ օրերին դրանք վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան։
Երկրի իշխանությունները օգնության համար դիմել են ՀԱՊԿ-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները՝ Ղազախստանի իրավապահների հետ միասին վերահսկողություն են հաստատել Ալմաթիի օդանավակայանի նկատմամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան հրապարակեց՝ որ ստորաբաժանումների ծառայողներն են մեկնել Ղազախստան