Հունվարի 6-ի երեկոյան ժամերին Ղազախստանի ամենախոշոր քաղաքի` նախկին մայրաքաղաք Ալմաթիի կենտրոնում նորից կրակահերթեր են արձակվել:
«Միր-24» հեռուստակայանի թղթակցի փոխանցմամբ` բախումները տեղի են ունենում Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջանում:
Զինվորականները հավաքված մարդկանց բարձրախոսներով կոչ են անում անհապաղ հեռանալ հրապարակից և դրան հարող փողոցներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինծառայողները մաքրել են այդ շրջանը բողոքի ակցիայի մասնակիցներից, սակայն հետագայում նրանց մի մասը հավանաբար վերադարձել է Հանրապետության հրապարակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)