Ղազախական 6 ընկերություն մեղադրվում է «գնային դավադրության» մեջ

Ղազախստան- Բողոքի զանգվածային ակցիաներ հեղուկ գազի գնաճի կապակցությամբ, Ակտաու, 1-ը հունվարի, 2022թ.

Ղազախական վեց գազային ընկերությունների նկատմամբ հարուցվել են գործեր «գնային դավադրության» մեղադրանքով:

Այդ մասին «Խաբար-24» հեռուստակայանի թղթակցին ասել է Ղազախստանի մրցակցության և զարգացման գործակալության ներկայացուցիչը:

Հեղուկ գազի գինը բարձրացնելու ապօրինի համաձայնության համար են մեղադրվում «Կազմունայգազ», «Ակտոբեմունայգազ», «Կազգերմունայգազ» և «Կազախօյլ» ընկերությունները: Եվս երկու ընկերությունների անունները դեռ չեն հրապարակվել:

Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են 2022 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինը 50 տենգեից (0,11 դոլար) 120 տենգեի (0,27 դոլար) հասցնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)