Ղազախստանի ոստիկանությունը սպառնում է «ոչնչացնել զանգվածային անկարգությունների այն մասնակիցներին, ովքեր վայր չեն դնի զենքը և կշարունակեն դիմադրել»: Այդ մասին ասել է Ալմաթիի ոստիկանության խոսնակ Սալտանատ Ազիրբեկը:
«Նրանք, ովքեր զենքը չեն հանձնի, կոչնչացվեն», - ասել է Ազիրբեկը և ավելացրել, որ քաղաքներում ուժեղացված հսկողություն է:
Ալմաթիում բոլոր վարչական շենքերն արդեն գտվում են իրավապահների հսկողության տակ, հաղորդել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)