Ղազախստանի բախումների հետևանքով զոհվել է ուժային կառույցների 18 աշխատակից. ՆԳՆ

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել զոհերի ու վիրավորների մասին։ Ըստ այդմ, արդեն հինգերորդ օրը շարունակվող բախումներում զոհվել է ուժային կառույցների 18 աշխատակից, 13-ը՝ Ալմաթիում, վիրավորվել է 748, ձերբակալվել՝ 2298 մարդ։

Պաշտոնական աղբյուրները, սակայն, մինչ այս պահը չեն խոսում քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված կորուստների մասին։ Ականատեսները, սակայն, ռուսական լրատվամիջոցներին պատմել են Ալմաթիի գլխավոր հրապարակում հնչող կրակահերթերի մասին։

Ըստ այդ հաղորդումների, իրավապահները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, նրանցից առնվազն մեկը սպանվել է։