Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ։
«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին ու մամուլի ազատությանը, ինչպես նաև հորդորել հասնել ճգնաժամի` խաղաղ, մարդու իրավունքները հարգող հանգուցալուծման»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Ավելի վաղ՝ երեկ, Վաշինգտոնը դատապարտել էր բռնությունները և գույքի ոչնչացումը, ինչպես նաև բոլոր կողմերին՝ թե՛ իշխանություններին, թե՛ ցուցարարներին հորդորել զսպվածություն ցուցաբերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)