Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
«Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող դրության, ինչպես նաև այդ երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման կատարման ընթացքի մասին», - հայտնել է ՀԱՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Զայնետդինովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)