ՀԱՊԿ․ «Խաղաղապահ ուժերը Ղազախստան են մեկնում սահմանափակ ժամկետով»

Ռուս խաղաղապահներին տեղափոխող ինքնաթիռը Չկալովսկի օդանավակայանից մեկնում է Ղազախստան, 6-ը հունվարի, 2022թ․

ՀԱՊԿ քարտուղարությունում հաստատում են, որ ստացել են Ղազախստանի՝ օգնություն տրամադրելու մասին դիմումը։ Դրանում նշված է, որ ստեղծված իրավիճակը գնահատվում է որպես հանցավոր խմբավորումների ներխուժում երկրի տարածք։

Դաշինքի քարտուղարությունը նաև տեղեկացնում է, որ Ղազախստանը համապատասխան քննարկումներ է անցկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ՝ երկրին ռազմական օգնություն տրամադրելու հարցով։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից որոշում է կայացվել կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկել Ղազախստանի հանրապետություն՝ այդ երկրում իրադրության կայունացման և բնականոն հուն վերադարձնելու նպատակով», - նշված է ՀԱՊԿ հայտարարության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան