Նովակ Ջոկովիչին կարտաքսեն Ավստրալիայի տարածքից

Ավստրալիայի իշխանությունները կարտաքսեն աշխարհահռչակ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։

Ավստրալական կառավարության ղեկավարի խոսքով՝ Ջոկովիչը չի կարողացել վավեր բժշկական փաստաթուղթ ներկայացնել, որը կվկայեր նրա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատված լինելու մասին։

Ջոկովիչը Մելբուրն էր ժամանել Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու նպատակով: Սերբ մարզիկն այս պահին գտնվում է Մելբուրնի հյուրանոցներից մեկում, առաջիկա ժամերին նրան կարտաքսեն Ավստրալիայի տարածքից։