Մատչելիության հղումներ

Կարեն Խաչանովը հաղթել է Նովակ Ջոկովիչին


Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթլ է սերբ Նովակ Ջոկովիչին, Փարիզ, 4-ը նոյեմբերի, 2018թ.
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթլ է սերբ Նովակ Ջոկովիչին, Փարիզ, 4-ը նոյեմբերի, 2018թ.

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող 22-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը երեկ Փարիզում «Մասթերզ» մրցաշարի եզրափակիչում հաղթել է աշխարհի լավագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչին:

Երկու սեթում 7-5 և 6-4 հաղթելուց հետո Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցանկում 16-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղը:

Առաջին տեղում 8045 միավորով մնում է Ջոկովիչը: Երկրորդ և երրորդ տեղերում են իսպանացի Ռաֆայել Նադալը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG