Ղազախստանի իշխանությունը հաղորդում է 8 սպանված ոստիկանի և զինծառայողի մասին

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե երկրում շարունակվող բախումների հետևանքով 8 ոստիկան և զինվորական է զոհվել, 317-ը՝ վիրավորվել։

«Հարձակման են ենթարկվել հարյուրավոր մարդիկ, որոնք պահպանում էին կարգուկանոնն ու բնակչության առողջությունը», - հայտարարել է նախարարությունը։

Ցուցարարների շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվել։

Նախագահ Տոկաևի հրամանով այսօրվանից Ղազախստանում արտակարգ դրություն է սահմանվել։ Այն ուժի մեջ կլինի առնվազն երկու շաբաթ՝ մինչև հունվարի19-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)