«Ադրբեջանական ավիաուղիները» չեղարկեց թռիչքները դեպի Ալմաթի

Ալմաթիի օդանավակայան

«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկեց թռիչքները դեպի Ալմաթի։ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը, ինչպես հայտարարում է, նման որոշում է կայացրել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։

Ավելի վաղ ռուսական «Աերոֆլոտն» էր չեղարկել երեկոյան չվերթը Ալմաթիից դեպի Մոսկվա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ալմաթիի օդանավակայնը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ BBC-ի` ցուցարարները շարժվում են Ալմաթիի օդանավակայանի ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալմաթիի օդանավակայանի աշխատակիցները հեռացել են համալիրից