Մատչելիության հղումներ

Ալմաթիի օդանավակայանի աշխատակիցները հեռացել են համալիրից


Orda.kz ղազախական կայքի փոխանցմամբ, երկրի ամենախոշոր քաղաքի՝ Ալմաթիի օդանավակայանի աշխատակիցները հեռացել են համալիրից: Մի քանի տասնյակ վրդովված ցուցարարներ ներխուժել են օդանավակայանի տարածք:

«Նախնական տվյալներով, այս պահին օդակայանում գտնվում են մոտ 45 զավթիչներ: Հենց նրանք մտան տարածք, մեր աշխատակիցները հեռացան: Գրավման պահին ուղևորներ չեն եղել: Մենք շատ արագ տարհանել ենք ուղևորներին և 11 դարպասներով դուրս ենք հանել: Զինվորականները հեռացել են, սակայն մենք չգիտենք, թե որ ուղղությամբ»,- փոխանցել է օդակայանի մի անանուն աշխատակից Orda.kz ղազախական կայքին:

Այնուամենայնիվ, ըստ BBC ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդագրության, օդանավակայանի էլեկտրոնային վահանակին այս պահին կա տեղեկություն Աստանա մի քանի ժամանող չվերթների մասին:

XS
SM
MD
LG