Ցուցարարները շարժվում են Ալմաթիի օդանավակայանի ուղղությամբ, տեղեկացնում է BBC-ն։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, թե օդանավակայնը դադարեցրել է աշխատանքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Աերոֆլոտը» չեղարկել է երեկոյան չվերթը Ալմաթիից դեպի Մոսկվա։
Ղազախստանում հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ երեք օր առաջ բռնկված բողոքի ակցիան վերածվել է զանգվածային ցույցերի ողջ երկրով մեկ՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի։ Ցույցերն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, հաղորդվում է հարյուրավոր ձերբակալվածների մասին: Զոհերի և վիրավորների մասին մինչ այս պահը տեղեկություններ չկան:
Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ պաշտոնում Նազարբաևին կփոխարինի ինքը: