Ցուցարարները փորձում են ապամոնտաժել Նազարբաևի հուշարձանը

Ղազախստանի Տալդիկուրգան քաղաքի կենտրոնում տասնյակ ցուցարարները հարձակվել են երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի վրա` փորձելով ապամոնտաժել այն։

Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարելուց հետո Նազարբաևը 2019 թվականի մարտին հրաժարվել է նախագահական լիազորություններից։ Պաշտոնաթողությունից առաջ նրա նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններով երաշխավորվել է նախկին նախագահի և ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը՝ ազատելով նրանց ցանկացած քրեական հետապնդումից։

Պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է երկրի առանցքային կառույցներից մեկի՝ Անվտանգության խորհրդի նախագահ։ Երկրում բռնկված զանգվածային ցույցերի ֆոնին նա այսօր հրաժարական տվեց այդ պաշտոնից։