Վրաստանի առողջապահական գերատեսչությունը հայտնում է մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով երկու նորածնի մահվան մասին։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այս պահի դրությամբ երկրի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում շուրջ մեկ տասնյակ մանկահասակ երեխաներ են բուժվում կորոնավիրուսի հետևանքներից, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Վրաստանում համաճարակային իրավիճակը շաբաթներ ի վեր շարունակում է լարված մնալ։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է ևս 32 վարակակիր՝ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասցնելով 14 հազար 41-ի։ Նոր վարակակիրների թիվը վերջին մեկ օրվա կտրվածքով կազմում է ավելի քան 3 հազար 400:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում հաստատվել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է մնում