Մատչելիության հղումներ

Էնդրյու Փոլարդ. «Համավարակի վատթարագույն շրջանն անցնում է»


«COVID-19 չի հեռացել» նախազգուշացումը փողոցում տեղադրված մեծ վահանակին, Բոլթոն, Բրիտանիա, 18 դեկտեմբերի, 2021թ.
«COVID-19 չի հեռացել» նախազգուշացումը փողոցում տեղադրված մեծ վահանակին, Բոլթոն, Բրիտանիա, 18 դեկտեմբերի, 2021թ.

Բրիտանացի գիտնական Էնդրյու Փոլարդն, ով ղեկավարել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութի փորձարկման աշխատանքը, համոզված է, որ համավարակի վատթարագույն ժամանակաշրջանն արդեն անցյալում է:

«Ամենավատն անշուշտ անցել է, հիմա պետք է հաղթահարել այս ձմեռը, կգա ժամանակ, երբ հասարակությունը պետք է բացվի, բայց սահմանափակումները չի կարելի թուլացնել ձմռան ամիսներին»,- ասել է գիտնականը:

Փոլարդի փոխանցմամբ, հետագայում հնարավոր կլինի համավարակի դեմ պայքարել ոչ թե վերավակցինավորման կամ կարանտինի եղանակով, այլ առավել խոցելի բնակիչներին պաշտպանելով:

Նա չի կարծում, թե հնարավոր է անվերջ շարունակել պատվաստումները և նոր դեղաչափեր ներարկել:

«Չի կարելի ամեն 4 կամ 6 ամիսը մեկ վակցինա ներարկել, դա անհնարին է նաև ֆինանսական առումով»,- ասել է գիտնականը:

Նա ընդգծել է, որ հարկ է պայքարել կորոնավիրուսի և պատվաստանյութերի թեմայով կեղծ, ապակողմնորոշող տեղեկատվության տարափի դեմ:

«Դեզինֆորմացիան կոնկրետ վտանգ է ստեղծում մարդկանց առողջության համար, դրա մի մասը տարածում են վակցինացիայի դեմ պայքարողները, մյուս մասը ոչ միտումնավոր տարածում են անզգույշ մեկնաբանություններով հանդես եկող քաղաքական գործիչները»,- ասել է Էնդրյու Փոլարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG