Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 90-ով՝ հասնելով 345 հազար 126-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 203-ով և հասել 332 հազար 201-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 36 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 581 հազար 573-ի:
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 986-ի, ևս 1510 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 429 մարդ։