Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 29-ով՝ հասնելով 345 հազար 36-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 140-ով և հասել 331 հազար 998-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 840 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 577 հազար 537-ի:
Նախարարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 983-ի, ևս 1509 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 546 մարդ։
Առողջապահական գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկրում երեկվա դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 միլիոն 660 հազար 256 պատվաստում, որից 944 հազար 784-ը՝ առաջին դեղաչափ, 714 հազար 685-ը՝ երկրորդ դեղաչափ։
Արցախում՝ կորոնավիրուսի 3 նոր դեպք, մահացել է ևս 4 մարդ
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 4 մարդ։
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:
2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 հազար 538 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 824-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։