Ձայների 37 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում։ Եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը, համակարգել է Կառավարություն-USAID համագործակցության ծրագիրը:
Ավագանու նիստն առաջին անգամ անցկացնում է Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում, օրակարգում այն հարցերն են, որոնք պետք է քննարկվեին դեկտեմբերի 21-ին։ «Իմ քայլը» խմբակցությունը, հիշեցնենք, այդ օրը տապալեց ավագանու հերթական նիստը՝ բացատրելով ավագանու և քաղաքապետի միջև քաղաքական ճգնաժամով։ Դեկտեմբերի 22-ին ավագանին արտահերթ նիստ գումարեց և անվստահություն հայտնեց գործող քաղաքապետ Հայկ Մարությանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը հեռացավ` իշխանությանը մեղադրելով հեղափոխական արժեքներից շեղվելու համար