Երեկ Սահմանադրական դատարանի որոշմանը արձագանքեց Առողջապահության նախարարությունը, հայտարարելով, որ «ՊՇՌ թեստավորումն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության մեջ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը:
«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում», - ասված է նախարարության հայտարարության մեջ, սակայն նշված չէ՝ եթե ոչ սեփական գրպանի և ոչ էլ պետության հաշվին, ապա ո՞ւմ:
Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր`աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին: Այս հարցը ՍԴ-ում վիճարկվում էր խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների բողոքի հիման վրա։
Օրենքը սահմանում էր, որ գործատուն արդեն օրենքի ուժով կարող է ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող չպատվաստված աշխատակցին ազատել աշխատանքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստերի մասով նախարարի հրամանի մի հատվածը