Շատ էին հարցերը Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակից։ Չնայած բազմաթիվ խնդիրներին, Պուտինը պատմում էր, որ Ռուսաստանում ամեն ինչ լավ է, իսկ կառավարությունն արդյունավետ է աշխատում։
Ասուլիսի սկզբին հնչեցին հարցեր Ուկրաինայից և Արևմուտքի մտավախություններից, որ Ռուսաստանը առաջիկայում ռազմական գործողություններ կսկսի Ուկրաինայի դեմ։ Պուտինին նույնիսկ խնդրեցին խոստանալ, որ պատերազմ չի սկսելու։
«Սքայ նյուզի» լրագրողը այսօր Ռուսաստանի նախագահին ուղիղ հարց տվեց՝ արդյո՞ք կարող է Պուտինը երաշխավորել, որ պատերազմ չի սկսելու Ուկրաինայի դեմ։ «Ինձանից երաշքիխներ եք պահանջում։ Դո'ւք պետք է մեզ երաշիքներ տաք։ Եվ՝ անհապա'ղ», - արձագանքել է Վլադիմիր Պուտինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»․ ԵՄ-ում Ռուսատանի դեսպանՆա ոչ միայն երաշխիքներ չի տվել, որ ռուսական զորքերը չեն հարձակվի Ուկրաինայի վրա, այլև Ուկրաինան համեմատել է Կալիֆոռնիայի և Թեքսասի հետ՝ նշելով, թե այդ տարածքները նախկինում Մեքսիկայի կազմում էին, բայց դրա մասին ոչ ոք չի հիշում. - «Կամ, օրինակ, տեղադրեինք հրթիռներ Միացյալ Նահանգների և Մեքսիակայի սահմանին։ Նախկինում Կալիֆոռնիան և Թեքսասը Մեքսիկայի տարաքծն էին, այսօր դրա մասին բոլոր մոռացել են, բայց հիշում են Ղրիմը»։
Պուտինը այսօր ընդհանրապես շատ է հիշել պատմությունը, հիշատակել է Ռուսաստանյան կայսրութունը կործանած Վլադիմիր Լենինին՝ նշելով, թե հենց Լենինն է ռուսական տարածքները հանձնել Ուկրաինային։ Ռուսաստանը, սակայն, այս ամենի հետ Խորհրդային Միության փլուզումից հետո համակերպվել էր. - «Լարվածությունը սկսվել է 2014 ին։ Ռուսական պատմական տարածքների մի մասը հայտնվել էր Ռուսաստանի տարածքից դուրս, մեծամասամբ Ուկրաինայում։ Բայց մենք աշխատում էինք Ուկրաինայի իշխանությունների, նույն Վիկտոր Յուշչենկոյի հետ, մենք պատրաստ էինք նրանց հետ աշխատել։ Ղրիմի հետ կապված ոչ մի գործողության մասին նույնիսկ չէինք մտածում։ Բայց ի՞նչ եղավ հետո. հեղաշրջում Ուկրաինայում։ Մարդկանց սպանում և այրում էին»։
Պուտինն ընդգծել է, թե Ռուսաստանը չէր կարող մերժել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին, կամ անտարբեր մնալ Դոնբասի բնակչության նկատմամբ։ Մոսկվան, նրա փոխանցմամբ, ստիպված էր ինչ-որ բան անել Ղրիմում և Դոնբասում»։
Առաջին հարցերից մեկը, որ տվել են այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա մամուի ասուլիսի ժամանակ, իհարկե Ուկրաինայի շուրջ լարվածության և Ռուսաստանի առաջ քաշած կարմիր գծերի մասին էր։ Պուտինը կրկնել է այն, ինչ արդեն մի քանի անգամ ասել էր՝ լարվածության համար մեղավոր են Միացյալ Նահանգները և Ուկրաինան. - «Նրանք նախապատրաստում են երրորդ ռազմական գործողությունները Դոնբասում և մեզ նախօրոք ասում են՝ չմիջամտեք, թե չէ նոր պատժամիջոցներ կլինեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն հետ կանգնի Ուկրաինայի ու Վրաստանի վերաբերյալ 2008 թվականի որոշումիցՌուսաստանի նախագահը այսօր կարծիք է հայտնել, թե Արևոմւտքը կընդունի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու մասին ռուսական պահանջը և բանակցություններ կսկսի դրանց շուրջ. - «Մենք ուղիղ ենք հարցը դրել՝ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք։ Ընդհանուր առմամբ, կա դրական արձագանք։ Տարվա սկզբում Ժնևում կլինեն բանակցություններ Միացյալ Նահանգների հետ, հատուկ բանագնացներն արդեն նշանակվել են»։
Եվ ի դեպ, Պուտինը այսօր ոչ միայն քննադատել է Արևմուտքը, այլև ընդգծել, որ բարեկամական, շատ վստահելի հարաբերություններ ունի Չինաստանի առաջնորդի հետ։