Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանից փակ հանդիպման առաջարկ են ստացել՝ քննարկելու Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, սակայն մերժել են։ Այս մասին ասված է այսօր երկու խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։
Նրանք հայտնել են, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր խմբակցություններին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկ և երկու խմբակցությունները վերահաստատել են իրենց դիրքորոշումը փակ հանդիպումների աննպատակահարմարության վերաբերյալ։
«Այս ընթացքում իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ գաղտնի բանակցություններ են վարում՝ առաջ մղելով բացառապես իրենց հակաժողովրդական օրակարգը։ Հայ ժողովրդին հուզող հարցերի շուրջ փակ հանդիպման ձևաչափն անընդունելի է», - ասված է հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի հետ, Փաշինյանը՝ հակադարձում