ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հարցով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու ծրագիր այսօրվա դրությամբ գոյություն չունի:
«Կարծում եմ` նախ պետք է տեսնենք, թե ինչ դիվանագիտական առաջընթաց է հնարավոր, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը թուլացնի լարվածությունը, դրա համար հարկ է հնարավորինս արագ հետ քաշել բանակն Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բլինքենը:
Ռուսաստան նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ երկու նախագահները կարող են մինչև այս տարեվերջ բանակցել տեսակապի ձևաչափով: