Ստամբուլի ֆոնդային բորսան այսօր դադարեցրել է աշխատանքը՝ լիրայի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով։ «Ստամբուլի ժամանակով ժամը 15։54 րոպեին գործի է դրվել ավտոմատ համակարգը, և բոլոր սակարկությունները դադարեցվել են», - նշված է Ստամբուլի բորսայի տարածած հայտարարության մեջ։
Թուրքիայի խոշորագույն ֆինանսական հարթակը գործունեությունը դադարեցրել է այն բանից հետո, երբ մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատել է 17,78 լիրայի շեմը։ «Առավոտվանից թուրքական տարադրամը արժեզրկվել է 7․67 տոկոսով», - հաղորդում են տեղական աղբյուրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական տարադրամի կտրուկ անկումը շարունակվում է՝ 17 լիրա ԱՄՆ մեկ դոլարի դիմաց