Գերմանիան զգուշացնում է «Հյուսիսային հոսք 2»-ին առնչվող «ծանր հետևանքների» մասին, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա

Գերմանիայի տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը նախազգուշացրել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ապագան Ռուսաստանից Գերմանիա կարող է «ծանր հետևանքների բախվել», եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա:

«Ցանկացած նոր ռազմական գործողություն չի կարող մնալ առանց ծանր հետևանքների»,- ասել է Հաբեկը՝ նկատի ունենալով Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի տեղակայումը։ «[Խողովակաշարի] շահագործման հանձնելու հարցը մնում է բաց, և այն պետք է որոշվի եվրոպական և գերմանական օրենսդրության համաձայն»:

Ոչինչ չի կարելի բացառել, եթե տեղի ունենա Ուկրաինայի «տարածքային ամբողջականության նոր խախտում», ասել է նա:

Հաբեկը զգուշացրել է` ռուսական ներխուժումը կարող է Բեռլինին ստիպել վերանայել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ գազատարի հարցում: