Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, թե Թուրքիան Հայաստանի հետ երկխոսությունը վարելու է շատ ուշադիր և սերտ կոորդինացմամբ Ադրբեջանի հետ։
«Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին նրա արդարացի պայքարում։ Ադրբեջանական հողերի 30 տարվա օկուպացիային վերջ է տրվել։ Տարածաշրջանում նոր իրավիճակը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել խաղաղության և կայունության համար։ Դրան նպաստում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի «3+3» խաղաղ նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ ձևավորել»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում