Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը` Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու վերաբերյալ։ «Ազատությանն» այս մասին հայտնեց նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը, կալանավորման կոնկրետ ժամկետն այս պահին հայտնի չէ:
Դեկտեմբերի 5-ի ընտրություններում ամենաշատ քվե ստացած Մամիկոն Ասլանյանը երկու ամիս առաջ էր հեռացել պաշտոնից, ընտրություններին իր անունով ստեղծված դաշինքով էր մասնակցել:
Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը ձերբակալվել է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ սա քաղաքական ճնշում է համայնքապետի ընտրության նախօրեին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մամիկոն Ասլանյանի գործը հենց հիմա դատարան հասցնելը, դատախազության 2 տարվա անգործությունը քաղաքական հետապնդման մասին են հուշում. իրավապաշտպան