Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության շենքը Բաքվում

«Աղդամի շրջանում ականի պայթյունից տրակտոր է վնասվել», - այսօր հաղորդել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 13-ի սահմաններում Աղդամի շրջանի Բաշ-Գերվենդ գյուղի մերձակայքում։

«Աղդամում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերությունների մեկի աշխատակից Օղուզի շրջանի բնակիչ Ահմեդ Իդրիսովի վարած տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա», - հաղորդում է APA գործակալությունը՝ հավելելով, որ պայթյունի հետևանքով միայն տեխնիկան է վնասվել, մարդկային կորուստներ չկան։