Ջաբրայիլի շրջանում ականի պայթյունից ևս մեկ մարդ է վիրավորվել՝ 1980 թվականին ծնված Նաթիգ Մամեդովը։ Ըստ Ադրբեջանի դատախազության, վերջինս շինարարական աշխատանքներ է իրականացրել Մեհդիլի գյուղում, ստացած վնասվածքներից՝ ոտքը կորցրել։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ անցած նոյեմբերից, ըստ պաշտոնական վիճակագրության, Ղարաբաղի հարակից շրջաններում ականների պայթյուններից զոհվել է 34 մարդ, նրանցից յոթը՝ զինվորական, ևս 137-ը ստացել են տարբեր վնասվածքներ։