Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 212-ով՝ հասնելով 342 հազար 977-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 255-ով և հասել 326 հազար 559-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 801 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 464 հազար 749-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 856-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 076 մարդ։
Արցախում՝ 38 նոր դեպք
Արցախում դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր,14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ։
2021-ի ընթացքում իրականացվել է 28 հազար711 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 576 դեպք։