Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:
Ավելի վաղ Միշելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ:
Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման, հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցեր:
Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպումից հետո Փաշինյանն ու Ալիևը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Ըստ այդ աղբյուրի, բանակցությունների օրակարգի հիմնական հարցն է փոխվստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։