Իսրայելի վարչապետը պատմական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ պետական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբի։

Այստեղ գտնվող իր պալատում իսրայելական կառավարության ղեկավարին ընդունել է Էմիրությունների դե ֆակտո ղեկավարը՝ Աբու-Դաբիի թագաժառանգ Մոհամադ Բին-Զայեդը։ Twitter-ում արված գրառման մեջ Իսրայելի վարչապետն իր այցը պատմական է որակել։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Բենեթն ու Բին-Զայեդը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։

Իսրայելը և ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել 2020 թվականին՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համաձայնագրի հիման վրա։