Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր, այսօր հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ԱՆ կարիքների համար պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռք բերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։
Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի, Սպիտակի և Կապանի բժշկական կենտրոնների միջև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 133-ով, բուժվածներինը՝ 560-ով, գրանցվել է մահվան ևս 14 դեպք