Վերաքննիչ քրեական դատարանը վճռեց մերժել «Սասնա ծռեր»-ի 9 անդամների բողոքները։
Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման համար մի շարք հոդվածներով դատապարտված խմբի անդամները պահանջում էին կա՛մ արդարացնել իրենց, կա՛մ գործը նոր քննության ուղարկել:
Դատարանը մասնակի բավարարեց դատախազության բողոքը՝ Արմեն Բիլյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման և դատարանի դահլիճում կալանավորվեց:
Փետրվարին առաջին ատյանի դատարանը «Սասնա ծռեր»-ի 9 առանցքային անդամներին մեղավոր ճանաչեց մի շարք հոդվածներով, այդ թվում՝ շենքեր-շինություններ զավթելու համար, նրանք դատապարտվել են 6-ից 8 տարվա ազատազրկման։ Ամենածանր վճիռը կայացվել էր Սմբատ Բարսեղյանի նկատմամբ՝ նա 25 տարվա կալանքի է դատապարտվել երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար։ Բարսեղյանից զատ, մյուս բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են, քանի դեռ չի ավարտվել բողոքների քննությունը։
Երրորդ ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն առաջին ատյանում արդարացվել էր՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով։ Դատախազությունը պահանջել էր վերանայել այդ որոշումը։
Դատախազությունը պահանջել էր նաև կալանավորված Սմբատ Բարսեղյանի պատիժը խստացնել՝ դատապարտելով ցմահ ազատազրկման դատապարտել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սասնա ծռեր»-ի անդամները պահանջում են բեկանել իրենց մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի վճիռը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր»-ի գործով դատավճիռը