Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ «ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով» հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
Ավելի վաղ հայկական կողմը հաղորդել էր, որ ադրբեջանական ուժերը այսօր ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 17-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվել է։ Բաքուն էլ Երևանին է մեղադրում այդ հատվածում հրադադարը խախտելու համար: Սահմանային լարվածության մասին հաղորդվում է երեկվանից: