Գերի ընկած հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա լավ դրական բան, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս գործին»,- ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։
«Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին թռիչքը, երբ մենք թռանք Բաքու, և վերադառնալուց տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն թռել էին Երևան դեպի Էրեբունի օդանավակայան: Դրանք արցունքներ էին, չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջեց կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը